«Գյումրին ունի մեր կարիքը». դրամահավաք /ֆոտո/
Երեկ Հյուսիսային պողոտայում (Երեւան)՝ ժամը 16:00-ից մինչև ուշ երեկոյան Գյումրիի անօթևան ընտանիքների հոգսերով ապրող երիտասարդներ կազմակերպել են բարեգործական համերգ- դրամահավաք :
Հիշեցնենք, որ համերգի կազմակերպման գաղափարը գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանինն է եղել, ով իր լուսանկարներում արտացոլել էր սոցիալապես ծանր պայմաններում ապրող գյումրեցի 13 ընտանիքների կյանքն ու կենցաղը :
Միջոցառումից ստացված ողջ հասույթը ուղղվել է Գյումրիում բնակվող 13 անօթևան ընտանիքներին ՝ նրանցից գոնե մեկին բնակակարան գնելու կամ կենցաղը և ապրելակերպը բարելավելու նպատակով :
Այն մարդիկ,ովքեր կցանկանան միանալ այս աստվածահաճո գործին, կարող են իրենց գումարը փոխանցել հետևյալ հաշվեհամարներին ՝
220061854463000 – Հայկ Բարսեղյան
4083100100242585 – Մերի Մելիքսեթյան
Ավելի ուշ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն
այս անգամ նույնպես Ֆեսբուկյան իր էջում հաշվետվությամբ էր հանդես եկել.
1.200.680 ՀՀ դրամ
30 Եվրո,
400 ԱՄՆ դոլար$,
920 ՌԴ ռուբլի,
37. 000 իրանական ռելա:
Երեկ անգամ Գյումրի է շտապել լուսնակարիչ Գագիկ Շամյանը եւ Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարան գնելու ծրագրին իր կողմից նվիրաբերել 1000 ԱՄՆ դոլար գումար: