22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 19, 2016

Ջոն Քերին եւ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ամերիկա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց  է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը գրում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քերին իր ցավակցությունն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ՝ վերահաստատելով ՆԱՏՕ-ի շրջանակում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հանձնառությունը: Կողմերը քննարկել են վերջին օրերին Սիրիայում տեղի […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով, 22-23-ը աստիճանաբար նույնքան […]

«Մայրապետյանը ռեկետ է անում» /վիդեո/

Ինն տարի է, որ Տերյան փողոցի 3 շենքերի բնակիչների պայքարը արդյունքներ չի գրանցում: Նրանք բողոքում են գործարար Սամվել Մայրապետյանի ապօրինությունների դեմ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննվում է «Լոկալ դեվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ Տերյան 23 հասցեի բնակիչ Վարդան Գերավետյանի գործը: Ընկերությունը պահանջում է վերջինիս սեփականությունը դադարեցնել և հանձնել ՍՊԸ-ին: «Այս պահին դժվար է խոսել, թե ինչ ընթացք կարող է […]

«Մամայիս արեւ, քո արեւ` չեմ ուզում». Հրապարակ

Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ ԱԺ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել եւ կդառնաք պատգամավոր հարցին օդիոզ պատասխաններ է տալիս: Ի պատասխան այդ հարցին` Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ մտավ ԱԺ դահլիճ: Յուր […]

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին՝ զենք գնելու համար

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի իրավական իրազեկման պետական կայքը։ Վարկը հատկացվել է ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար, տեղեկացնում է INTERFAX.RU-ն։ Համաձայն հավելվածի, Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և […]

Ոչ գալուբոյներին. Հայկական Ժամանակ

ԼՂՀ-ում գործող գեցեկության սրահներից 2-ի ներկայացուցիչները հաստատել են տեղեկությունները, որ ոստիկաններն այցելում են վարսավիրանոցներ եւ պահանջում դեռահասների մազերը աբստրակտ չկտրել: Նրանք բացատրել են, որ քաղաքը լցվում է «գալուբոյներով» կարծես համոզված, որ մարդու սանրվածքն ու սեռական կողմնորոշումը միմյանց հետ ունեն ուղիղ կապ: Բայց, չնայած գեղեցկության սրահների ներկայացուցիչների պնդումներին, Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից վստահեցնում են, որ այդ ամենը […]

Եվրոպա Լիգա. Մխիթարյանը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին /վիդեո/

Կայացան Ֆուտբոլի Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները:  «Բորուսիան» սեփական հարկի տակ դյուրին հաղթանակ տարավ պորտուգալական «Պորտուի» նկատմամբ: Արդեն առաջին կեսի մեկնարկում «մեղուները» բացեցին հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց պաշտպան Լուկաս Պիշչեկի դիպուկ հարվածով: Գոլային փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսում տանտերերը շարունակում էին տիրել նախաձեռնությանն ու մոտ գտնվել մրցակցի տուգանային հրապարակին: Ի […]

Մոսկվան անհրաժեշտ չի համարում փոխել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ձեւաչափը․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ընդունված ձեւաչափը փոխելու մասին պետք է որոշում կայացնեն անձամբ մասնակիցները, սակայն Ռուսաստանը դրա անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС գործակալությունը։ «Ձեւաչափի փոփոխության հարցը պիտի որոշեն անձամբ մասնակիցները: Սակայն դրա ձեւափոխության ոչ մի անհրաժեշտություն մենք չենք տեսնում: Պետք է ակտիվորեն աշխատել այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի