08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մոսկվան անհրաժեշտ չի համարում փոխել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ձեւաչափը․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ընդունված ձեւաչափը փոխելու մասին պետք է որոշում կայացնեն անձամբ մասնակիցները, սակայն Ռուսաստանը դրա անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС գործակալությունը։

«Ձեւաչափի փոփոխության հարցը պիտի որոշեն անձամբ մասնակիցները: Սակայն դրա ձեւափոխության ոչ մի անհրաժեշտություն մենք չենք տեսնում: Պետք է ակտիվորեն աշխատել այդ ձեւաչափով եւ նպաստել այդ հարցի լուծմանըը»՝ ասել է նա՝ նշելով, որ այս ձեւաչափը հաստատվել է, բոլորի կողմից ընդունված է եւ բավական արդյունավետ։

«Եթե անհրաժեշտություն առաջանա հակամարտության կարգավորման համար ավելի լայն ձեւաչափում հանդիպում անցկացնել, մենք կմասնակցենք այդ հանդիպմանը՝ իբրեւ Մինսկի խմբի անդամներ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ