Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Թբիլիսիում համատեղ հայտարարագիր են ստորագրել

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մեւլութ Չավուշօղլուն եւ Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում այսօր տեղի ունեցած եռակողմ 5-րդ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարագիր են ստորագրել, գրում է ադրբեջանական APA-ն։ Հայտարարագրում նշված է տարածաշրջանային համագործակցության գծով եռակողմ նախագծերի կարեւորությունը: Կողմերը քննարկել են քաղաքականության, էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության հարցեր: Նշվում է նաեւ, […]