Մեկնարկեց հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների քննարկումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այսօր մեկնարկում է Հարկային օրենսգրքի մանրամասն քննարկումը կառավարությունում: Անցած տարի բոլոր գերատեսչություններն ունեին հանձնարարական՝ քննարկել օրենսգիրքը համապատասխան ճյուղերի տնտեսվարողների և լայն հանրության հետ՝ հաշվի առնելով հնարավոր ազդեցությունները տնտեսական աճի և բյուջեի մուտքերի վրա, որպեսզի օրենսգրքի վերջնական տարբերակը ներկայացնենք Ազգային ժողով», […]