17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերաքննիչ դատարանը Շուշանիկ Բախշյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ համարեց

Այսօր՝ փետրվարի 15-ին  Քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող Սեւակ Համբարձումյան) մերժեց Երեւան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը՝ «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի որոշումը թողեց օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ Բախշյանը ձերբակալվել էր հունվարի 22-ին՝ բշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով, սակայնԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել էր քննիչին` ազատ արձակել ձերբակալված Շուշանիկ Բախշյանին, ինչից հետո նրան շտապօգնության բրիգադով տեղափոխել էին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հունվարի 26-ին Շուշանիկ Բախշյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այնուհետև դատարանը նրա նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրել գրավը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ