07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂ հակամարտության հարցում Մինսկի խումբը կողմերի համար ընդունելի միակ ձեւաչափն է․ ԱՄՆ պետդեպ

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը եւ «Ամերիկայի ձայն»-ը համատեղ հարցում է ուղարկել ԱՄՆ պետդեպ, որում հարցրել են ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկի չընդունման հարցում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի դերի մասին, գրում է  Contact.az-ը։

ԱՄՆ պետդեպից մասնավորապես պատասխանել են․ «ԱՄՆ-ը հարգանքով է մոտենում Լեռնային Ղարաբաղի մասին տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպություններում հարց բարձրացնելու Ադրբեջանի իրավունքին: Մինսկի խումբը բանակցությունների համար կողմերի ընդունած միակ ձևաչափն է: Մենք հուսով ենք, որ կողմերը ամբողջությամբ նվիրված կլինեն խաղաղ կարգավորմանը և կշարունակեն համագործակցել համանախագահների հետ»։

Նուլանդի հետ կապված հարցերն առաջացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հարցազրույցում հայտարարել էր, որ Վիկտորիա Նուլանդի դերը մեծ է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի տապալման հարցում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ