10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զիկա վիրուսը հասել է Ռուսաստան

Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը։ Ինչպես պարզվել է, ՌԴ քաղաքացի Մարգարիտա Դ․-ն հանգստացել է Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ էլ վարակվել է։

Մոսկվա վերադառնալուց մեկ շաբաթ անց միայն վիրուսի նշանները սկսել են ի հայտ գալ՝  ինքնազգացողության վատթարացում, ջերմություն, ցան:

«Ռոսպոտրեբնադզորում» հավաստիացրել են, որ ինքնաթիռում, որով Մոսկվա է ժամանել հիվանդը, «կատարվել են հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ միջոցառումները»։

Կինը հիմա հիվանդանոցում է, նրա վիճակը բավարար է գնահատվում։

Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վերջերս գրանցվեցին մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքեր՝ սեռական ճանապարհով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ