04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2016

Գորիկ Հակոբյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ պաշտոնից եւ նշանակվել ՀՀ նախագահի խորհրդական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը, Գորիկ Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հակոբյանը […]

Սարսափելի կադրեր` ինչպես են ոստիկանները ջարդում փախստականներին /վիդեո/

Հարյուրավոր փախստականներ փորձել են Հունաստանից Մակեդոնիա անցնել՝ չնայած ցրտին, անձրեւին եւ սովին: Նրանք  հանդիպել են ոստիկանական սարսափելի խոշտանգումների:  Նրանցից շատերը նախորդ գիշեր անց են կացրել բայց երկնքի տակ՝ ցրտին ու անձրեւին։ Մանրամասները՝ տեսանյութում

Ավարտվեց ՄԻՊ թեկնածուների քվեարկությունը

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց ՄԻՊ թեկնածուների քվեարկությունը: Այսպիսով՝ ԱԺ լիագումար նիստում քվեարկության կդրվի միայն Արման Թաթոյանի թեկնածությունը: Ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունքները. Զարուհի Փոստանջյան- հինգ կողմ, վեց դեմ, Նարեկ Ալոյան-երկու կողմ, Արման Թաթոյան- յոթ կողմ, չորս դեմ: Հիշեցնենք,  ՄԻՊ-ի թեկնածությունը հաստատվում է, եթե քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին կողմ է քվեարկում տվյալ թեկնածուին:

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մեր դիրքորոշումը հստակ է․ Բորդյուժա

Այսօր Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջ է տեղի ունեցել, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց լրագրողների հարցերին։ Հայ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու ` ՀԱՊԿ-ը հայտարարություններ չի անում՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետ ընդդեմ Հայաստանի, ասաց, որ հայտարարություններ արվում են ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով։ «Երբ հայկական լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ […]

Սա միակ օպտիմալ ճանապարհն է /վիդեո/

Պետք է արդյո՞ք դասավանդել հայոց եկեղեցու պատմություն 2-ից 4-րդ դասարաններում: Թեմայի շուրջ այսօր կարծիքներ են հայտնել կրթության ոլորտի մի խումբ փորձագետներ: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն  Անահիտ Բախշյանն առաջարկել է առարկայի դասավանդումը սկսել անգամ առաջին դասարանից: Փորձագետի համոզմամբ`, այն դպրոցներում, որտեղ առարկան ներդրվել է  արդեն մթնոլորտի շեշտակի փոփոխություն  է գրանցվել. «Մեղադրել քրիստոնեական կրթություն տվող այս առարկային, պարզունակ […]

«Զիկա»-ն հասավ Ավստրալիա

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի առողջապահության նախարար Ջիլ Հենեսին հայտարարել է Զիկա վիրուսով հղի կնոջ նոր՝ վերջին երկու օրում երկրորդ վարակման դեպքի մասին: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմաբ նախարար Ջիլ Հենեսին հայտնել էնաեւ, որ հիվանդ կինը նոր էր արտասահմանից տուն վերադարձել ՝ չհստակեցնելով, սակայն, թե որ երկրից: Հղի ավստրալուհու՝ այդ վիրուսով վարակվելու առաջին դեպքը արձանագրվել է մի քանի օր […]

ԼՂ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են

Փետրվարի 11-ին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին: Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշեց, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]

Եվրոպական դատարանում Դուք եղել եք իշխանության ապօրինի փաստաբանը. Փոստանջյանը` Թաթոյանին

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումների քննարկման գործընթացը: Օգտվելով հարցի իրավունքից՝ Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Արման Թաթոյանին, արդյո՞ք Թաթոյանին մտահոգել է այն հարցը, որ մեր երկրում «քաղաքական հայացքների համար մարդիկ հալածվում են»: Արման Թաթոյանն արձագանքեց. «Անշուշտ, ինձ հետաքրքրում է ցանկացած բան, որ կատարվում է մեր երկրում: Բայց […]

Բացվել է Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի