04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2016

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, ինչպես նաև` տեղ-տեղ մերկասառույց: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ո՞վ կընտրվի ՄԻՊ

Այսօր տեղի է ունենալու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցն է: Երեկ կայացած հանձնաժողովի նիստում հաստատվել է ՄԻՊ երեք թեկնածու, որոնցից մեկն էլ այսօր պետք է ընտրվի որպես վերջնական թեկնածու, և ներկայացվի ԱԺ քվեարկությանը: Հանձնաժողովի նիստում նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են չորս դիմում՝ պատգամավորներ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: «Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազում ձեռքբերումներով: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման և տարածման գործում, կերտել մնայուն և անմոռաց կերպարներ: Այսօր էլ շարունակելով Ձեր հայրենանվեր գործունեությունը՝ որակական նոր […]

Քոչարյանն անձամբ է զանգել նախարարներին եւ առաջարկել. Իրատես de facto

Պարզվում է` Ռոբերտ Քոչարյանին քաղաքական զարգացումներն այնքան չեն մտահոգում, որքան բիզնես գործունեությունը: Օրերս հայտնի դարձավ, որ Քոչարյանն անձամբ է ստանձնել իր ընկերություններից մեկի մենեջերության գործը: «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը դժվար օրեր է ապրում, եւ սեփականատերը որոշել է անձամբ շտկել դրությունը: Ռոբերտ Քոչարյանն անձամբ է զանգել տարբեր նախարարների եւ առաջարկել իրենց ծառայողական մեքենաներն իր ընկերությունում ապահովագրել: […]

Սենսացիա գիտական աշխարհում․ գիտնականները հաստատել են գրավիտացիոն ալիքների գոյությունը /վիդեո/

Ամերիկացի գիտնականները սենսացիոն հայտարարություն են արել։ Նրանք հայտարարել են, որ ֆիքսել են գրավիտացիոն ալիքների գոյությունը, որոնց գոյության մասին շուրջ 100 տարի առաջ կանխատեսել էր Ալբերտ Էյնշտեյնը: Այս բացահայտման մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային գիտական հիմնադրամը: Մանրամասները՝ տեսանյութում

Եղանակը` առաջիկայում

Հանրապետության տարածքում Փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաք Երևանում`  փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝   13.30C (1970 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -26.60C (1972 […]

Չի համբերում. Ժողովուրդ

Ինչպես հայտնի Է՝ՀՀԿ–ՀՅԴ իշխանական նոր կոալիցիայի շրջանակներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին փոխարինելու է նախկինում արդեն երեք անգամ կրթության նախարարի պաշտոնը ստանձնած Լեւոն Մկրտչյանը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լեւոն Մկրտչյանը շտապում է ժամ առաջ զբաղեցնել իր ավանդական պաշտոնը։ Ըստ լուրերի՝ նա նախօրեին արդեն հասցրել է նախարարությունում իր հավատարիմներով խորհրդակցություն գումարել, որի ընթացքում աշխատակազմին ծանոթացրել է […]

Դրամը շարունակում է արժեզրկվել

Վերջին մեկ օրում հայաստանյան ֆինասական շուկայում ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.77 դրամով, դառնալով՝ 495.86 դրամ, բարձրացել է նաև եվրոյի փոխարժեքը 3,69 դրամով՝ դառնալով՝ 561.41 դրամ, ռուբլու փոխարժեքը մեկ օրում նվազել է 4 լումայով դառնալով՝ 6.25: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 495.86  Եվրո 561.41  ՌԴ Ռուբլի […]

Կոտայքում 20-ամյա աղջիկը շորթման համար նկարահանել է «ընտանիքի տեր» տղամարդու հետ իր սեռական հարաբերությունները. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է 22-ամյա Արևիկ Ա.-ի, նրա մայրիկի՝ 42-ամյա Գրետայի, 19-ամյա ընկերուհու՝ Լենայի ու 35-ամյա ծանոթի՝ Գագիկի գործի դատական քննությունը (բոլոր անունները փոխված են): Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արևիկը փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նույն մարզի ընտանիքատեր բնակիչ, իրենից տարիքով մեծ Կոլյայի հետ: Այնուհետև, 2014 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29      
ՀունվարիՄարտի