Կստեղծվի պետական հանձնաժողով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին: Համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը: Ըստ հրամանագրի` հաստատվել է նաեւ պետական հանձնաժողովի անհատական կազմը՝ Ազգային ժողովի […]