26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաստանում գազ է հայտնաբերվել. «Frontera Resources»

Վրաստանի Կախեթի շրջանում 5.3 տրիլիոն խմ բնական գազ են հայտնաբերել, այս մասին ամերիկյան «Frontera Resources» նավթագազային ընկերության ղեկավարը հայտարարել է օրեր առաջ:

Վերջինիս խոսքով՝ առաջիկա 5 տարիների ընթացքում կսկսեն գազի արտահանումը, իսկ բնական գազի այդ ծավալը կվաճառվի 10 տարվա ընթացքում, որի գնորդներն ամենայն հավանականությամբ կլինեն Արևելյան Եվրոպայի երկրները, ինչու չէ նաեւ Թուրքիան:
Հիշեցնենք, որ ամերիկյան «Frontera Resources» ընկերությունը Վրաստանում նավթի ու գազի որոնման աշխատանքները սկսել է 2014 թվականի սկզբին: Իսկ ահա անցյալ տարի՝ 2015-ին Կախեթում հայտնաբերված գազի ծավալը գնահատվեց 3.8 տրիլիոն խմ, ինչը վերջնական տվյալների համաձայն այն 5.3 տրիլիոն խմ է, որը ռուսական «Газпром»-ի գազի պահուստային ծավալի 15 տոկոսի չափ է:

Հ. Գ. Այսօր Վրաստանը գազ է գնում Ադրբեջանից եւ ստանում է Ռուսաստանից իր տարածքով Հայաստան ներկրվող գազի 10 տոկոսը:

156988_7e73689da5c9421ca403

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ