26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ հարցում ստատուս քվոյի պահպանման պատասխանատուն հենց Ադրբեջանն է. Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի պահպանման առաջին մեղավորը Ադրբեջանն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը սրում է իրավիճակն ու չի արձագանքում Մինսկի խմբի եռանախագահների կոչերին, որ Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանմամբ։

«Ադրբեջանն է մեղավոր, ստատուս քվոն պահպանվում է։ Այն կարելի է փոխել բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով»,- ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ Բաքուն Մինսկի խբի համանախագահների հասցեին տարբեր մեղադրանքներ է հնչեցնում՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է․

«Համանախագահներին անվանում են զբոսաշրջիկներ, իսլամաֆոբներ եւ այլն։  Զարմանալի է, որ Բաքվում դասեր չեն քաղում նրանից, թե ինչպես են նման հայտարարությունները հակառակ արդյունքը տալիս։ Միջագզային հանարության կարծիքն ու դիրքորոշումը այս կեցվածքի վերաբերյալ տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում»,- ասել է ԱԳ նախարարը:

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Եղեռնի զոհերի հիշատակին: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը այսօր  աշխատանքային այցով կլինի  նաեւ Ադրբեջանում:  Այցի շրջանակում Շվեդիայի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ