Հայտնի է ՀՀԿ-ի ՄԻՊ-ի թեկնածուի անունը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Այս մասին հայտարարվել է ՀՀԿ խմբակցության փակ քննարկումից հետո: ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ևս առաջարկել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: