17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահացել է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Մկրտչյանը

ՀՀ առողջապահության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանը:

Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է  1935 թվականին Գյումրիում: 1958թ.  ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Մինչև 1962թ. աշխատել է վիրաբույժ, այնուհետև ղեկավարել է Դիլիջանի քաղաքային բուժմիավորման վիրաբուժական բաժանմունքը:

1962-1964թթ. կլինիկական օրդինատոր է եղել Սրտաբանության ինստիտուտում: 1964-1967թթ. Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող: 1967-1974թթ. ղեկավարել է նույն բաժանմունքը:

1991-1992թթ. եղել է «Միքայելյան» վիրաբուժության  ինստիտուտի   տնօրենը: 2004թ. նույն բժշկական  կենտրոնում աշխատել է որպես տնօրենի տեղակալ, ղեկավարել է պրոֆեսոր Գևորգյանի անվան անոթային վիրաբուժության բաժանմունքը:

Բժշկական գիտությունների դոկտորը նաև Անգիոլոգների և ֆլեբոլոգների հայկական ասոցիացիայի նախագահն էր:

Նախարար Արմեն Մուրադյանն  իր զորակցությունն է հայտնում Ալֆրեդ Մկրտչյանի ընտանիքին և հարազատներին: Վիրաբույժի երկարամյա աշխատանքն անգնահատելի հետք է թողել առողջապահության համակարգի զարգացման գործում:   Անվանի բժիշկը  մեծ ներդրում է ունեցել նաև բժշկագիտության  մեջ: Հեղինակել է ավելի քան 185 գիտական աշխատություն: Ներդրել է վիրահատական նորագույն մեթոդներ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ