16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին  հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2015 թ. իրականացված աշխատանքներին և 2016 թ. անելիքներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկույցներով հանդես են եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Արցախի նախագահն արտադրական ենթակառուցվածքների ոլորտը բնութագրել է որպես տնտեսության կարևորագույն հիմքերից մեկը՝ հավելելով, որ երկրի տնտեսական առաջընթացը մեծապես կախված է նրանց զարգացվածության աստիճանից:

Երկրի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ