09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 14, 2016

Մարտուն Գրիգորյանը՝ Սամվել Բալասանյանի «ինադու». Հրապարակ

Հունվարի 18-ին լրանում է Գյումրիի քաղաքապետի հավակնություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի 35-ամյակը. նախկին ԲՀԿ-ականը որոշել է ողջ ԲՀԿ-ին, Սամվել Բալասանյանի «ինադու», կանչել ծնունդի։ Վահե Հովհաննիսյանին, որը երեկ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, վերջինիս բարեգործական հիմնադրամի նախագահ Իվետա Տոնոյանի հետ անցնում էր օպերայի մոտերքով, հարցրինք՝ կմասնակցի՝ Մարտունի ծնունդին։ «Անպայման, որովհետև ես իրեն շատ հարգում եմ»։ Իսկ Գագիկ Ծառուկյանը, […]

Ինչո՞ւ է հետաձգվել Տեր-Պետրոսյանի որդու պսակադրությունը. Հայկական ժամանակ

Թերթին հայտնի դարձավ, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա ԱՄՆ է մեկնել բուժման նպատակով, իսկ մեկնումից առաջ, հունվարի 8-ին, հանդիպել էր ՀՀ– ում ԱՄՆ դեսպանի հետ։ Թերթի տեղեկություններով, Տեր-Պետրոսյանի մեկնումի պատճառով հետաձգվել է նրա որդու պսակադրությունը, որը նախատեսված էր այս ամսվա վերջին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում.

Դիմում՝ ընդդեմ Շուշանի. Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում։ Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես ֆեյսբաքյան օգտատեր Գայանե Շահինյանի […]

Գյումրու նախկին քաղաքապետը գումարներ է յուրացրե՞լ. Հրապարակ

Վերջերս Գյումրիում սկսել են հետաքրքրվել Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով և մեղադրանքներ ուղղել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հանգանակված գումարների յուրացման հետ կապված: «Զարգացումների մեկնարկը տրվել է «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բադալյանի հաղորդմամբ, որը, այնքան էլ պարզ չէ՝ ավելի շատ լրագրո՞ղ է, թե հասարակական գործիչ, սակայն իր հաղորդման մեջ հարցադրում է արել, որ 1995 թվականից ընթացող […]

Դիարբեքիրում ռումբ են պայթեցրել․ զոհերի թվում երեխա կա /վիդեո/

Թուրքական Դիրաբեքիրում՝ ոստիկանության շենքի մոտ, պայթուցիկով լի մեքենա է պայթել, ինչի արդյունքում առնվազն 5 զոհ կա, այդ թվում՝ կին եւ երեխա։ 36 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է lifenews.ru-ը։ Թուրքական իշխանությունները կարծում են, որ պայթյունի հեղինակը քուրդ զինյալներն են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի