Գյումրու նախկին քաղաքապետը գումարներ է յուրացրե՞լ. Հրապարակ
Վերջերս Գյումրիում սկսել են հետաքրքրվել Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով և մեղադրանքներ ուղղել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հանգանակված գումարների յուրացման հետ կապված:
«Զարգացումների մեկնարկը տրվել է «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բադալյանի հաղորդմամբ, որը, այնքան էլ պարզ չէ՝ ավելի շատ լրագրո՞ղ է, թե հասարակական գործիչ, սակայն իր հաղորդման մեջ հարցադրում է արել, որ 1995 թվականից ընթացող Ամենափրկչի վերականգնման աշխատանքները ոչ մի կերպ չեն ավարտվում, չնայած «այս տարիների ընթացքում հատկացվել է ավելի քան 3 մլն. դոլար, որով հնարավոր էր մի քանի նմանատիպ եկեղեցի կառուցել։
Հաղորդման տրամաբանությունից դատելով՝ Վարդան Ղուկասյանի կողմից բավական լուրջ յուրացումներ կան՝ մի քանի միլիոն դոլարի, սխեման էլ բավական պարզ է եղել՝ գոյություն են ունեցել մի քանի հիմնադրամներ, որոնց փոխանցվել են պետական, համայնքային և մասնավոր գումարներ: Ասում են՝ Գյումրու նախկին քաղաքապետի շրջապատում լուրջ մտահոգություն կա, թե այս անգամ ով է դատվելու Ղուկասյանի փոխարեն, ինչպես ժամանակին տարբեր գործերով դատվել են նրա թիմի երկու կարկառուն անդամներ: «Փաստեր» հաղորդաշարի թողարկմանը պատասխանել է Ղուկասյանի գրասենյակը՝ վիրավորանքներ ու սպառնալիքներ տեղալով հեղինակի հասցեին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։