Դիմում՝ ընդդեմ Շուշանի. Հայկական ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը չի պատրաստվում դիմում ներկայացնել Աժ էթիկայի հանձնաժողով։ Երեկ նա այդ մասին ասել է մեր թղթակցի հետ զրույցում։ Փոխարենը նման դիմում էթիկայի հանձնաժողով երեկ ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
«ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես ֆեյսբաքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով դիմումը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ուղարկել է փոստային առաքմամբ։ Հիշեցնենք, Շուշան Պետրոսյանը Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ա հավաղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի. ԼԱԿՈՏ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում.