Ջեյմս Ուորլիքը մեկնել է Լոնդոն`ԼՂ հարցով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցությունների մասնակցելու նպատակով մեկնել է Լոնդոն: Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում․ «Մեկնում եմ Լոնդոն Միացյալ Թագավորության Արտաքին և համագործակցության նախարարությունում (FCO) խորհրդակցություններ անցկացնելու համար»,- գրել է նա՝ նշելով #NKpeace հեշթեգը: