17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքական ո՞ր ուժի ցուցակը կտպագրվի երկնագույն թղթի վրա. Հրապարակ

«ԱԺ-ում անցած տարեվերջին մեկնարկել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացը։ Այս փոփոխությունները ոչ պակաս կարեւոր են սահմանադրական փոփոխություններից, սրանցով է որոշվելու, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի որ տարբերակին է Հայաստանն անցում կատարելու, ընտրությունների վերահսկողության ինչ մեխանիզմներ են ամրագրվելու եւ այլն։

Մեր տեղեկություններով, մինչ քաղաքական ուժերը կանցնեն առանցքային հարցերի քննարկմանը, արդեն հասցրել են կռիվ տալ արտաքուստ մանր, բայց իրենց համար կարեւոր հարցում՝ քվեաթերթիկների գույնի համար։ Բանն այն է, որ ընտրություններին յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակը տպագրվելու է տարբեր գույների ընտրական թերթիկների վրա, որը պետք է որոշվի վիճակահանությամբ։

Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքական ուժերը վերապահում ունեն երկնագույնի հարցում: Նրանք կարծում են, որ այս գույնը կարող է իրենց դեմ հակաքարոզչության առիթ դառնալ, ուստի կտրականապես դեմ են երկնագույնին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ