17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արյունալի ողբերգությունից մեկ տարի է անցել

Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիում սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Ենթադրյալ հանցագործը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն էր։ Սարսափելի ոճրագործության հաջորդ օրը՝ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը, Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվեց կասկածյալը, ով փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը:

Ավտիսյանների ընտանիքի սպանդից հետո Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր՝ սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելու պահանջով։ Անգամ Գյումրի ժամանեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և հայտարարեց, որ նամակով կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, կխնդրի, որ մեղադրվողին հանձնեն հայկական կողմին:

Հունվարի 14-ին հիվանդանոցում մահացավ դանակի հարվածներ ստացած փոքրիկ Սերյոժան, ինչից հետո Գյումրիում հաջորդեց լայնածավալ բողոքի ակցիան: ՌԴ հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած ակցիան ավարտվեց ոստիկանության և ցուցարարների միջև բախումով, ձերբակալվեցին մի քանի տասնյակ ցուցարարներ, ովքեր հաջորդ օրը բաց թողնվեցին:

Պերմյակովի գործով առաջին դատական նիստն էլ տեղի ունեցավ դեռ նախորդ տարվա վերջում, Պերմյակովը ընդունեց իր մեղքը, դատավարությունը շարունակվում է: Թերևս Ավետիսյանների ընտանիքը կարելի է համարել անցնող տարվա ամենաողբերգական իրադարձությունը, որը ցնցեց, թե՛ հայ, թե՛ ռուս հասարակությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ