Սևան-Վարդենիս ավտոճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին` ժամը 22:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված լայնածավալ աշխատանքների շնորհիվ բացվել է Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը: Շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: