21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սենսացիոն որևէ երևույթ տեղի չի ունեցել. Արսեն Բաբայանը՝ ԱԺ նախագահի՝ ձնաբքի մեջ մնալու մասին

Նախօրեին ձնաբքի հետևանքով երկկողմանի փակվել էր Սևան-Վարդենիս ավտոճանապարհը, որտեղ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, գտնվում էր նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ մի շարք պատգամավորներ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը այս կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. «Նկատի ունենալով բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ խոսել եմ ՀՀ ԱԺ նախագահի հետ։ Գալուստ Սահակյանն այցելել է մարզերից մեկում բնակվող ազգականին։ Ճանապարհին իրեն շատ լավ է զգացել, որևէ խոչընդոտի չի հանդիպել։ Քամին ճանապարհի մի հատվածում ձյուն է լցրել, որն արագ մաքրվել է համապատասխան ծառայությունների կողմից։ Սենսացիոն որևէ երևույթ տեղի չի ունեցել։ Ձմռանը միշտ էլ լինում են ձնով լցված ճանապարհներ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ