Լարված իրավիճակ` Երևան-Մարտունի ճանապարհին
Henaran.am-ը պարզեց, որ տարածված տեղեկությունը, թե Երևան-Մարտունի ավտոճանապարհը փակ է, համապատասխանում է իրականությանը: Մեզ հաջողվեց պարզել, որ նորատուսցիները վրդովված են գլխավոր դատախազի վերաբերմունքից: Ըստ տարածաշրջանում շրջանառվող լուրերի` մի քանի ամիս առաջ գյուղում տեղի ունեցած դանակահարություն գործով դատարանի վճիռը գյուղացիներին հունից հանել է: Նրանք որոշել են փակել Երևան-Մարտունի ավտոճանապարհն ու իրենց հարցերին այս կերպ լուծում տալ: Լուսանկարը` www.shamshyan.com-ի: