25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ովքե՞ր են միացել ՀԱԿ-ի ստորագրահավաքին /լրացված/

Թեև ՀԱԿ-ը որոշել է բոյկոտել ԱԺ նստաշրջանը, սակայն փութաջանորեն Աժ-ում ստորագրահավաք է կազմակերպել հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նպատակով: Այս պահին հայտնի է, որ ոտորագրահավաքին միացել են մի քանի պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը և Զարուհի Փոստանջյանը:

Ստորագրահավաքին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել հանրաքվեի վերաբերյալ բազմաթիվ կեղծիքների մասին ահազանգող ՕԵԿ-ը: Այսինքն` այս պահին ՀԱԿ-ն ունի 7 ստորագրություն: Նշենք, որ «այո»-ի կողմնակից ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իրենց հայտարարություններով ասել են, որ գոհ են հանրաքվեի արդյունքներից և համարում են այն կայացած:

ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունից երկու պատգամավոր արդեն ստորագրել են ՀԱԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարանին ուղղված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմումի տակ: Խոսքը, ըստ պատգամավորի, Հեղինե Բիշարյանի և Լևոն Դոխոլյանի մասին է:

Հիշեցնենք, ՀԱԿ-ին անհրաժեշտ է 27 ստորագրություններ, որպեսզի մինչև շաբաթվա վերջ դիմեն Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, ՀԱԿ-ը բողոքարկման դիմում է ներկայացրել նաև ԿԸՀ, որը մերժվել է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ