10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Տուլայում տեղի ունեցած վթարից  տուժածներից ևս մեկը տեղափոխվել է Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում,   դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը:  Տուժածի տեղափոխումը կազմակերպվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մեծ աջակցությամբ: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված հարցերի կազմակերպման և Հայաստան տեղափոխման աշխատանքները շարունակվում են համակարգվել  ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից:

Դուրս է գրվել նաև Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող երկու տուժածներից մեկը: Մյուսի առողջական վիճակում առկա է  դրական շարժընթաց: Հիվանդը ստանում է դեղորայքային բուժում:

Հիշեցնենք, որ վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք նույնպես ապաքինման փուլում են:

Վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ