08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մենք էլ միս ու արյուն ենք. ցմահ դատապարտյալները հացադուլ են սկսել

«Մենք միս ու արյուն ենք ու ապրել ենք ուզում, բայց մեզ մահապատժից ազատել ու ավելի դաժան մահվան են դատապարտել»,-Henaran.am-ին ցմահ դատապարտյալի խոսքը փոխանցեց հարազատներից մեկը, որը իր անվտանգությունից ելնելով չցանկացավ ներկայանալ: Նշենք, որ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ կրկին  անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Տեղեկությունը  փոխանցեցին ցմահ դատապարտյալների հարազատները: Ցմահ դատապարտյալները  նախագահ […]

Պուտինն ու Քերին կհանդիպեն

Այսօր տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: «Նախագահը կընդունի պետքարտուղար Քերիին եւ ԱԳ նախարար Լավրովին, ով կտեղեկացնի Ռուսաստանի նախագահին այդ պահին տեղի ունեցած բանակցությունների մասին»,- ասել է Պեսկովը։

Ինչո՞ւ է ԱՄՆ-ն Հայաստանին սպառնում պատժամիջոցներով. 168 ժամ

«Թվում էր, թե դեկտեմբերի 6-ի հանրաքվեն «անցավ-գնաց», հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքները, ինչպես նախկին, այս անգամ եւս «մարսվեցին»: Այդպես էր թվում, քանի որ հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքում արձանագրված ընտրակեղծիքներից, չունեցավ ներքաղաքական հետեւանքներ, ինչպես սովորաբար լինում է համապետական ընտրություններին հաջորդող առնվազն մի քանի ամիսների, երբեմն՝ նույնիսկ տարիների ընթացքում: Սակայն այս անգամ ընտրակեղծիքներով անցկացված հանրաքվեն՝ չունենալով ներքաղաքական […]

Կարմիր շարֆը նվիրել է ու «փարավոնվել». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ 125-ամյակի տոնակատարությանը խրոխտ երգող ՀՅԴ ընկերներից միայն Արմեն Ռուստամյանն էր, որ չուներ կարմիր շարֆ։ Հարցրինք` ըմբոստության ոգի՞ն է կրկին իջել Ձեզ վրա: «Ոչ, մարդ խնդրեց, տվեցի, եթե ցանկանում ես ապացուցել, որ ինչ-որ բան քոնն է, պիտի ուրիշին տաս՝ տալով է շատանում»: Դրա համա՞ր իշխանությունը տվիք բոլշեւիկներին: «Փաստեցիք, որ այո, իշխանությունը […]

Չեն երաշխավորում, որ ձուն չի թանկանա. Հայկական ժամանակ

Երեկ «ՀԺ»-ն տեղեկություն ստացավ, որ ձու արտադրող հայաստանյան երեք ամենախոշոր ընկերությունները՝ «Աշտարակ ձուն», «Արզնին» եւ «Լուսակերտի» փոքր ֆաբրիկան մտադիր են առաջիկա օրերին բարձրացնել ձվի գինը՝ 55 դրամից դարձնելով 60 դրամ: Իսկ «Լուսակերտի» մեծ ֆաբրիկան մտածում է բարձրացման ուղղությամբ: «Աշտարակ ձվի» եւ մեծ «Լուսակերտի» պատասխանատուները երեկ մեզ հետ զրույցում չերաշխավորեցին, որ հենց այսօրվանից ձվի գինը չի […]

Ծառուկյանը «թեժ» կպահի. «Իրատես de facto»

«Վերջերս Գագիկ Ծառուկյանը եթերում հայտնվում է միայն բիզնես նախագծեր կյանքի կոչելու համար, ամեն անգամ չմոռանալով հիշեցնել, որ ինքը քաղաքականությունից հեռացել է, քաղաքական հարցերով էլ իրեն չդիմել: Մեր տեղեկություններով, սակայն, նրա ճակատագրով «հետաքրքրվողները» հորդորել են թեման «թեժ» պահել, որպեսզի հասարակությունը մշտապես զգա, որ Գագիկ Ծառուկյանը իր կողքին կանգնած է, եւ երբ հարմար առիթ ստեղծվի, ԲՀԿ նախկին […]

Խոզի գրիպի վտանգ` Հայաստանում. կան վարակվածներ. Հայկական ժամանակ

«Ընթացիկ տարվա հոկտեմբերից մինչև այժմ, այսինքն՝ գրիպի սեզոնին, Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» 3 դեպք։ Մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ այս տեղեկությունը հայտնել են առողջապահության նախարարությունից։ Վարակված է եղել 2 երեխա և 1 հղի, որոնք արդեն առողջացել են։ Առողջապահության նախարարությունը, սակայն, հիշեցնում է, որ «խոզի գրիպը» վաղուց արդեն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների […]

Ինչո՞ւ է չեղարկվել Մեդվեդևի` Հայաստան այցը. Հրապարակ

«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դմիտրի Մեդվեդևն այս տարի չի այցելի Հայաստան։ Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված էր, որ Հովիկ Աբրահամյանի հրավերով ԵԱՏՄ վարչապևոների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում՝ Մեդվեդևի գլխավորությամբ։ Կառավարության մեր աղբյուրները դա բացատրեցին Ռուսաստան-Թուրքիա լարված վիճակով՝ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կոնտեքստով։ Ըստ այդմ՝ պատժամիջոցները ժամանակ չեն թողել Մեդվեդևին՝ ԵԱՏՄ նիստն իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի