23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաիսիոս Աթոսցու ցնցող մարգարեությունը ռուս-թուրքական պատերազմի, հայերի, հույների և քրդերի մասին /վիդեո/

20-րդ  դարի հույն  հոգևորական, մենակյաց Պաիսիոս Աթոսցու մարգարեությունների և կատարած հրաշքների մասին շատերն են խոսել։ Նա բժշկել է հիվանդներին, մարգարեացել ու կանխատեսել է այնպիսի բաներ, որոնք իրականություն են դարձել:

Պաիսիոսն ավելի քան քառասուն տարի անցկացրել է Սուրբ Աթոս լեռան վրա` ճգնակենցաղ սխրանքներով։ Ամենահարգարժան հույն մենակյացներից մեկը լինելով, նա հարգանք է վայելում նաև Ռուսաստանում։

Ուղղափառ ավանդույթը վկայություններ ունի մարգարեությունների մասին, որ բխում են Աստծուց և միանգամայն այլ մի աղբյուրից` դժոխքից։

Չափանիշը, որպես կանոն, կանխատեսողի անձնական սրբությունն է։ Հայտնի է միտրոպոլիտ Նաթանայելի հետ կապված դեպքը, որին բուլղարուհի պայծառատես Վանգան ինքն էր խորհրդի կանչել։ Միտրոպոլիտը Տիրոջ Սուրբ խաչի մասունքով խաչ էր կրում։ Հազիվ էր հյուրը տուն մտել, երբ կույր գուշակուհին ճչաց այլայլված. «Դա խանգարում է ինձ, չեմ կարողանում խոսել։ Դրա պատճառով ես ոչինչ չեմ տեսնում։ Ես չեմ ուզում, որ դա իմ տանը լինի»։

Վախեցավ խաչից։ Իսկ ինչո՞ւ։ Շատերը գուշակուհու սրբության չափանիշ են համարում այն տաճարը, որ Վանգան հայրենի գյուղում կառուցել է անձնական միջոցներով։ Բայց այդ մատուռը բուլղարական ուղղափառ եկեղեցու կողմից օծված չէ, ինչպես վայել է նոր տաճարներին։ Սա էլ է պերճախոս փաստ։

Պաիսիոս Աթոսցին կանխատեսել էր Չեռնոբիլի աղետը, ԽՍՀՄ-ի փլուզումը եւ այլն։ Նա խոսել է նաեւ ռուս-թուրքական հարաբերություններից եւ կանխատեսել, որ ռուս-թուրքական պատերազմ տեղի կունենա։ Ճգնավոր մենակյացն իր մարգարեությունները բանավոր չի արել, այլ հավաքել է վեց հատորյակում, որտեղ գրված է, որ թուրքերը հարձակվելու են Ռուսաստանի վրա ու սկզբում կարծելու են, թե իրենք են հաղթում, սակայն հետո ամեն ինչ փոխվելու է։

«Բոլորդ  էլ կիմանանք պատերազմի մեկնարկի մասին այն ժամանակ, երբ Թուրքիան երկնքում կհարձակվի Ռուսաստանի վրա: Սկզբնական շրջանում թուրքերին կթվա, թե իրենք հաղթում են, սակայն այդ ձևով կգա նրանց վերջը: Այդ ամենի  արդյունքում Կոնստանդնուպոլիսը կրկին ուղղափառ կդառնա»,- ասել է Պաիսիոս Աթոսցին։

Թուրքերը, բազմիցս ասել է Պաիսիոսը, կոչնչացվեն և առհավետ կջնջվեն քարտեզից։ Որովհետև դա մի երկիր է, որը Աստծո օրհնություն չի ստացել։ Այն կբաժանեն երեք-չորս մասի։ Ահա թե ինչ է ասել պայծառատեսը, երբ մի անգամ նրան տաք հետքերով հարցրել են նախկին Հարավսլավիայի իրադարձությունների մասին.

«Այսօր թուրքերի խաթեր եվրոպացիները ստեղծում են մահմեդական բնակչությամբ անկախ պետություններ (Բոսնիա, Հերցեգովինա)։ Սակայն ես տեսնում եմ, որ նրանք ապագայում նրբորեն կբաժանեն նաև բուն Թուրքիան. ոտքի կելնեն քրդերն ու հայերը, և եվրոպացիները կպահանջեն ճանաչել այդ ժողովուրդների անկախությունն ու ինքնորոշման իրավունքը։ Այդ ժամանակ նրանք կասեն Թուրքիային. «Մենք մի ժամանակ ձեզ արդեն ձեռք մեկնել ենք, հիմա նույն կերպ պետք է անկախություն ստանան քրդերն ու հայերը»։

Այսօր Հունաստանում բուռն կերպով քննարկվում է հոգեւորականի այս կանխատեսումը՝ հատկապես՝ վերջին շրջանում ռուս-թուրքական լարված հարաբերություններից հետո։

Հոգևորականը նաև կանխատեսել է, որ  Թուրքիան կործանվելու է իր  դաշնակիցների կողմից, ավելին` այն ջնջվելու է քարտեզի վրայից առհավետ.

«Թուրքիան կբաժանվի երեք-չորս մասի, մենք կվերցնենք մեր հողերը, հայերը` իրենց տարածքները, քրդերը` իրենց»:

«Աշխարհը միշտ էլ Աստծո խոսքով է կառավարվում: Այն չեն կառավարում ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները։ Նրանք կարող են տիրապետել կարճ ժամանակով։ Աստված թույլ է տալիս, որ նրանք իրենք իրենց պատժեն։ Տեղի կունենան իրադարձություններ, որոնք ժողովուրդներին կցնցեն։ Դա դեռ երկրորդ գալուստը չի լինի, բայց մարդիկ կվերադառնան հավատի և կխնդրեն, որ իրենց պատմեն Քրիստոսի մասին»,-ասել է վանականը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ