06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Արժեքավոր մրցանակներ նորարար գաղափարների համար

«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի կազմակերպիչները և գործընկերները հետաքրքիր և արժեքավոր մրցանակներ են նախատեսում նորարար և տեխնոլոգիական տեսանկյունից հետաքիքիր գաղափարներ առաջարկող թիմերի համար։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ նախաձեռնելով այս մրցույթը, նպատակ ունի երիտասարդներին խրախուսել զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ և մշակել հետաքրքիր լուծումներ տարբեր ոլորտների […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բելգրադում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում շարունակվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի։ Էդվարդ […]

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ստեղծագործական կազմին է ներկայացրել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին` քաղաքապետի տեղակալը մաղթել է նրան ստեղծագործական հաջողություններ և վստահեցրել, որ […]

Վարչապետն ընդունել է Ֆիրդուս փողոցի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Բնակիչների կողմից բարձրացվել է գումարային փոխհատուցման փոխարեն մայրաքաղաքի կենտրոնից դուրս գտնվող թաղամասերում բնակարանների տրամադրման վերաբերյալ կառուցապատողի առաջարկի, ինչպես նաև բնակարանների վարձակալության գումարի հատկացման, բնակարանների գումարի տեսքով փոխհատուցելու հետ կապված հարցեր: Զեկուցվել է, որ 16 բնակարան արդեն տրամադրվել է գինու […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղարին

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին: Նախարար Նալբանդյանը և պետքարտուղար Դեզիրը քննարկեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր: Պետքարտուղար Դեզիրը շնորհակալություն հայտնեց նախարար Նալբանդյանին՝ Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի հետ Հայաստանի համերաշխության դրսևորումների համար՝ նշելով, որ Ֆրանսիան բարձր է […]

«Իշխանության խնդիրը չէ՝ հոգ տանել ընդդիմության մասին». Ս. Սարգսյան

«Ոչ»-ի ճակատի առարկությունների թվում է նաև այն, որ մի քիչ շատ լիազորություններ են այս դեպքում Վարչապետի ձեռքին կուտակվում: Սերժ Սարգսյան– Ի՞նչ է նշանակում՝ մի քիչ շատ: Ընդհանրապես, շատ ու քիչը, իմ խորին համոզմամբ, հարաբերական են: Եթե պատասխանատվությունը շատ է, ինչու՞ լիազորությունները քիչ պետք է լինեն: Ես այստեղ անդրադառնամ նաև մի շրջանառվող կարծիքի, թե՝ շատ հարմար […]

Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը կլինի Հայաստանից

Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ Վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» ծավալուն գիտական աշխատությունը: Ի՞նչ նախապատմություն ունի այն: Ոչ մեկին գաղտնիք չէ, որ Նոյան տապանը իջել է Արարատ սարի վրա, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եղել և այս ամենը մղում էր մեզ տեսնելու մեր […]

Լանջիկ գյուղի ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ1) Լանջիկ գյուղի հատվածում սաստիկ բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով (20-30մ) ճանապարհը դժվարանցանելի է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը: Ճանապարհաշինարարները տեղում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ […]

ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ անդրադարձել են ԼՂ հակամարտությանը

Բելգրադում ԵԱՀԿ նախարարական 22-րդ խորհրդի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա ասել է, որ թե ԼՂ հակամարտության, թե այլ հակամարտությունների հարցով միակ լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով համաձայնության գալն է: «Մենք մտածում ենք, որ միայն այդ կերպ պետք է կարգավորվեն ԼՂ եւ մնացած հակամարտությունները: Խաղաղ բանակցությունը եւ կարգավորումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի