ԱԺ-ն կքննարկի Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ օրենքի 2 նախագիծ, որոնցով ամբողջացվում է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և կատարելագործվում է անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների ապահովման մեխանիզմը: Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման ինստիտուտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել քաղաքացիների հնարավորությունները պահանջելու […]