28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է Ֆիրդուս փողոցի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Բնակիչների կողմից բարձրացվել է գումարային փոխհատուցման փոխարեն մայրաքաղաքի կենտրոնից դուրս գտնվող թաղամասերում բնակարանների տրամադրման վերաբերյալ կառուցապատողի առաջարկի, ինչպես նաև բնակարանների վարձակալության գումարի հատկացման, բնակարանների գումարի տեսքով փոխհատուցելու հետ կապված հարցեր: Զեկուցվել է, որ 16 բնակարան արդեն տրամադրվել է գինու գործարանին հարող տարածքի նորակառույց շենքից, ինչպես նաև ամբողջությամբ փոխհատուցվել է 11 ընտանիքի բնակարանների գումարը, ևս 24-ի փոխհատուցման տրամադրման հարցն ընթացքի մեջ է:

Վարչապետ Աբրահամյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բնակիչների հուզող խնդիրները գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում և  որ կառավարությունն իր հնարավորության սահմաններում կփորձի հարցին որոշակի  լուծում տալ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան մարմիններին հստակեցնել ցուցակները և հաջորդ շաբաթ ներկայացնել քննարկման:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ