25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ստեղծագործական կազմին է ներկայացրել թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նորանշանակ գեղարվեստական ղեկավարին` քաղաքապետի տեղակալը մաղթել է նրան ստեղծագործական հաջողություններ և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս մշակութային օջախների օրինակով «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի  առօրյան այսուհետ ևս լինելու է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Միաժամանակ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին գեղարվեստական ղեկավարին  թատրոնին մատուցած ծառայությունների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը ոլորտում աշխատելու տարիների փորձ ունի: Նա թատրոնի անվանակիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի եղբորորդին է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ