06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

«Նոր Հայաստան»-ը հրավիրում է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սիրով հրավիրում ենք միասին դիմավորելու ամանորյա գիշերը Ազատության հարապարակում, որտեղ տեղադրված կլինի մեծ տոնածառ, որը զարդարված չի լինելու: Միասին զարդարենք մեր երազանքի ամանորյա տոնածառը մեր իղձերով ու պատկերացումներով: Տոնական սեղանին լինելու են մասնակիցների կողմից բերված ուտեստներ (ընդեղեն, չիր, խմորեղեն…): Լինելու են ամանորյա անակնկալներ»:

Վթարային շենքերի բնակիչները բնակարանամուտ են տոնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող հերթական ընտանիքներին: Տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ ու վախի մթնոլորտում Սիսակյան 3, Նոր-Արեշ 35 փողոց 127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի 10/2 հանրակացարանային շենքերում ապրող այս ընտանիքները Ամանորը կդիմավորեն Շինարարներ փողոցի 15  հասցեի նորակառույց շենքում: Ընթացիկ տարում սա […]

Սողոմոն Քոչարյանի համար արդարադատության նախարարությունն ամեն ինչ արել է. նախարար /վիդեո/

20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված եւ 15 օր անց հիվանդանոցում մահացած ցմահ դատապարտյալ «Սողոմոն Քոչարյանի համար արդարադատության նախարարությունն ամեն ինչ արել է»,-այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով՝ իր նշանակումից հետո ինքն անձամբ ամեն օր հետաքրքրվել է եւ հանձնարարել, որ ամեն ինչ կատարվի […]

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման  գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից գնել թարմ, չվնասված մթերք աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, […]

Ղարիբաշվիլին հնարավոր է գլխավորի Վրաստանի ազգային բանկը

Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող Է դառնալ Վրաստանի ազգային բանկի նախագահ եւ այդ պաշտոնում փոխարինել Գեորգի Կադագիձեին, գրում է sputnik-georgia.ru-ն։ Իրակլի Ղարիբաշվիլին օրեր առաջ անակնկալ կերպով հայտարարեց, որ վարչապետի պաշտոնից հրաժարական է տալիս։ Եւ հիմա խոսակցություններ են պտտվում, որ նա կդառնա երկրի ազգային բանկի ղեկավար եւ այդ պաշտոնում կփոխարինի Կադագիձեին, ով կառավարությունում գործող […]

«Էկոկրթությունը վտանգված է». ահազանգ

Էկոկրթությունը լուրջ վտանգների առաջ է կանգնած: Եթե այսպես շարունակվի, լուրջ խնդիրներ կունենաք այս ոլորտում: Henaran.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիլյանը` վրդովելով, թե այս պահին գնում է կրթության և գիտության նախարարություն պարզաբանում ստանալու: Տիկին Դանիելյանի վստհաեցմամբ` գնալով քչանում են բնապահպանությանը հատկացված դասաժամերը թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում: «Օրինակ՝ Մանկավարժական համալսարանում ծրագրից դուրս է եկել «Բնագիտություն, բնօգտագործում» […]

Նախագահը պարգևատրել է զինծառայողների և ազատամարտիկների

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց, Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2015 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականի լրատվական ծառայությունը: Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ […]

Նաղդալյանը հույս ունի, որ կունենանք ավելի լավ աշխատող իշխանություն/վիդեո/

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, առանձնացնելով անցնող տարվա ձեռքբերումները, հիշեց Սահմանադրական փոփոխությունները: Նրա խոսքով՝ կառավարման նոր համակարգի շնորհիվ մենք կունենանք ավելի արդյունավետ պետություն, ավելի լավ աշխատող իշխանություն, կառավարություն, Ազգային ժողով և ավելի լավ ապրող ընտանիքներ: Մանրամասները՝ տեսանյութում:

Երբ կտեխափոխվի Հրաչյա Հարությունյանը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի պատիժը Հայաստանում կրելու հարցին: Նախարարի խոսքով՝անցած տարում Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական փոխօգնության և  արտաքին կապերի վարչության կողմից ուսումնասիրվել եւ ընթացք է տրվել օտարերկրյա պետությունում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 91 դատապարտյալի դիմում` պատժի մնացած մասը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի