23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ղարիբաշվիլին հնարավոր է գլխավորի Վրաստանի ազգային բանկը

Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարող Է դառնալ Վրաստանի ազգային բանկի նախագահ եւ այդ պաշտոնում փոխարինել Գեորգի Կադագիձեին, գրում է sputnik-georgia.ru-ն։

Իրակլի Ղարիբաշվիլին օրեր առաջ անակնկալ կերպով հայտարարեց, որ վարչապետի պաշտոնից հրաժարական է տալիս։ Եւ հիմա խոսակցություններ են պտտվում, որ նա կդառնա երկրի ազգային բանկի ղեկավար եւ այդ պաշտոնում կփոխարինի Կադագիձեին, ով կառավարությունում գործող վերջին պաշտոնյաներից մեկն Է, որը նշանակվել Է Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության ժամանակ: Նրա լիազորությունների ժամկետը լրանում Է 2016 թվականին:

«Ոչ պաշտոնական զրույցներում քաղաքական գործիչներն ասում են, որ Ղարիբաշվիլիի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում Է Ազգային բանկի նախագահի պաշտոնի համար, սակայն դեռ որոշում չի կայացվել»,- գրում են «Փիրվելի ռադիո» վրացական ռադիոկայանի կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ