25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ կտեխափոխվի Հրաչյա Հարությունյանը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ՌԴ-ում դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի պատիժը Հայաստանում կրելու հարցին:

Նախարարի խոսքով՝անցած տարում Արդարադատության նախարարության աշխատակազմի Միջազգային իրավական փոխօգնության և  արտաքին կապերի վարչության կողմից ուսումնասիրվել եւ ընթացք է տրվել օտարերկրյա պետությունում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 91 դատապարտյալի դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստան փոխանցման խնդրանքով։

«Դիմումներից բավարարվել է 27 դիմում, մերժվել 39 դիմում, իսկ ներկայումս քննության փուլում է գտնվում 25 դիմում: Վարչության կողմից ուսումնասիրվել եւ ընթացք է տրվել Հայաստանի Հանրապետություն քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող 40 դատապարտյալի դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով իրենց քաղաքացիության երկիր փոխանցման խնդրանքով, որոնցից բավարարվել է 28 դիմում, մերժվել` 3 դիմում, իսկ ներկայումս քննության փուլում է գտնվում 9 դիմում»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով  Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխվելու հարցին, նախարարը նշեց, որ Հարությունյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, այժմ ընթացակարգի համաձայն գործընթացը շարունակվում է  ևչի բացառվում, որ հաջորդ տարի հայ վարորդը կտեղափոխվի Հայաստան։

Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի հետեւանքով արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ