25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Էկոկրթությունը վտանգված է». ահազանգ

Էկոկրթությունը լուրջ վտանգների առաջ է կանգնած: Եթե այսպես շարունակվի, լուրջ խնդիրներ կունենաք այս ոլորտում: Henaran.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիլյանը` վրդովելով, թե այս պահին գնում է կրթության և գիտության նախարարություն պարզաբանում ստանալու:

Տիկին Դանիելյանի վստհաեցմամբ` գնալով քչանում են բնապահպանությանը հատկացված դասաժամերը թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում: «Օրինակ՝ Մանկավարժական համալսարանում ծրագրից դուրս է եկել «Բնագիտություն, բնօգտագործում» մասնագիտացումը, որը հաստատված էր կառավարության կողմից»:

Կարինե Դանիելյանը փոխանցեց, որ այս պահին միայն ՀՊՃՀ-ում (Պոլիտեխնիկում) է մնացել բնապահպանության մասով մեկ մասնագիտական առարկա, այն է` «Շրջակա միջավայրի պահպանություն»:

Թե ինչի հետ է կապված այս խնդիրը, բնապահպանը դժվարացավ նշել, ասաց միայն, որ ԿԳ նախարարություն այցելելուց հետո միայն կարող է որոշակի եզրահանգումներ ներկայացնել:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ