08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Դոլարը թանկանում է, մի անհագստացեք

Դեկտեմբերի 9-ին «Բրենդ» տեսակի նավթի գինը գրանցեց կրկնակի անկում` հատելով 40 դոլարի սահմանագիծը: Սա, անշուշտ հարվածում է ռուբլու փոխարժեքին, ինչն էլ պրոյեկտվում է դրամի վրա: Ազգային փոխարժեքը շարունակում է չնչին արժեզրկումը: Թեև պաշտոնական թվերի համաձայն` մեկ դոլարն արժե 485 դրամ, սակայն երևանյան փոխանակման կետերում այն վաճառվում է 488 դրամ: Տնտեսագետները չեն շտապում բացասական կանխատեսումներ անել` համեմատականներ տանելով […]

Մեր բողոքն արդարացի է.Լևոն Զուրաբյան

Այս պահին ՀԱԿ-ի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից մեկնարակած համատեղ երթը հասել է ԿԸՀ շենքի դիմաց: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԿԸՀ շենքի մոտ ելույթ է ունեցավ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով անվստահություն է հայտնեց ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին և ասաց, որ իրենց գործողություններն օրինական են, բողոքը` արդարացի: ԿԸՀ-ի մոտից երթի մասկացները նորից վերադառնալու […]

Թուրքիային ահաբեկչական երկիր հռչակելու առաջարկով ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել

ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ ուղղված ստորագրահավաք է սկսվել: Թուրքալեզու «amerikaninsesi.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան պետք է հռչակվի որպես ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Ամերիկայի հետ դաշնակցությանը» վերնագրով ստորագրահավաքը մեկնարկել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տան կողմից պատասխանի արժանանալու համար նմանատիպ դիմումները սովորաբար պետք է 30 […]

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի): Այս մասին հայտնում է նախագահականը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հայ-նիդերլանդական քաղաքական երկխոսության առավել ամրապնդման տեսանկյունից, Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի հաճախակի փոխայցերն ու հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, […]

Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանինախագահությամբ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրեց Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես եկավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես […]

«Ռեալ իրավիճակ»

Կանխատեսելի էր, որ 2016 թվականին բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ շատանալու է, քանի որ դրա մասին էին վկայում մեր երկրում գոյություն ունեցող իրողությունները և ՌԴ-ի տնտեսության վիճակը, կարծում է վերջին օրերին ՀԱԿ-ի վիրտուալ և լրատվական թիրախում հայտնված նույնանուն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Եթե Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության անկում կա, ապա այդ ամենն անմիջապես անդրադառնում է մեզ […]

Գումարը գանձում են, բայց տեխզննում չեն իրականացնում. ՀԿ նախագահ

«Ավտոճանապարհային վթարների կտրուկ աճ նկատվեց առաջին ձյան տեղալուց հետ, ինչը խնդիրներ առաջացրեց հիմնականում վարորդների, պետական գերատեսչությունների ու  ապահովագրական ընկերությունների համար»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: ՀԿ նախագահի խոսքով` ապահովագրական ընկերությունները չէին հասցնում սպասարկել բոլոր պատահարները, քանի որ վթարների քանակը մեծ էր: Ըստ վերջինիս` մեր երկրում […]

Ինչու է Մոսկվան պահում Սերժ Սարգսյանին /վիդեո/

Ռուս քաղաքագետ, Պետական Դումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև՝ Հայաստանում անցկացված հանրաքվեին: Քաղաքագետը նշել է, որ եթե դեկտեմբերի 6-ին հաղթեր ՈՉ-ը, 2018-ին Հայաստանի նախագահ կընտրվեր «Սահակաշվիլու նման մեկը», երկրում կակտիվանար ամերիկյան ազդեցությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի