16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Դոլարը թանկանում է, մի անհագստացեք

Դեկտեմբերի 9-ին «Բրենդ» տեսակի նավթի գինը գրանցեց կրկնակի անկում` հատելով 40 դոլարի սահմանագիծը: Սա, անշուշտ հարվածում է ռուբլու փոխարժեքին, ինչն էլ պրոյեկտվում է դրամի վրա: Ազգային փոխարժեքը շարունակում է չնչին արժեզրկումը: Թեև պաշտոնական թվերի համաձայն` մեկ դոլարն արժե 485 դրամ, սակայն երևանյան փոխանակման կետերում այն վաճառվում է 488 դրամ:

Տնտեսագետները չեն շտապում բացասական կանխատեսումներ անել` համեմատականներ տանելով նախորդ տարի այս ժամանակահատվածում գրանցված դրամի կտրուկ և անսպասելի արժեզրկման հետ: Նրանք նշում են, որ գոնե այս պահին անվերահսկելի իրավիճակի կոմպոնենտներ չեն դիտվում, թեև աշխարհում ամեն ինչ շատ արագ փոփոխվում է և հատկապես այս օրերին կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ կլինի: Ի դեպ, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հրապարակային խոստացել է` այս տարեվերջին և եկող տարեսկզբին գնաճային միտումներ չենք ունենա, դրամը կպահպանի կայունությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ