01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գումարը գանձում են, բայց տեխզննում չեն իրականացնում. ՀԿ նախագահ

«Ավտոճանապարհային վթարների կտրուկ աճ նկատվեց առաջին ձյան տեղալուց հետ, ինչը խնդիրներ առաջացրեց հիմնականում վարորդների, պետական գերատեսչությունների ու  ապահովագրական ընկերությունների համար»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

ՀԿ նախագահի խոսքով` ապահովագրական ընկերությունները չէին հասցնում սպասարկել բոլոր պատահարները, քանի որ վթարների քանակը մեծ էր: Ըստ վերջինիս` մեր երկրում դեռևս խնդիր է մնում ճանապարհների անբարեկարգ, որոշ դեպքերում անմխիթար, վիճակը, և ինչ-որ տեղ նաև երթևեկության նշանների բացակայությունը:

Պարոն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև արագաչափերի խնդրին, նկատելով, որ սարքերի տեղադրումը բնավ էլ չհանգեցրին վթարների կամ մահացիության թվերի կրճատմանը. «Վերջին երեք տարվա մեջ մեզ մոտ վթարներից մահացության դեպքերը տարեկան միջինում պակասել են 0,9 տոկոսով, որը բավական քիչ տոկոս է կազմում: Այսինքն` եթե մտածում էինք, որ արագաչափերի տեղադրումից հետո, վթարների և մահվան դեպքերի թիվը կպակասի, ապա այդպես չեղավ: Որովհետև արձանագրված թիվն արդեն դրա մասին չի վկայում` տատանումը քիչ է»:

Բանախոսն առաջարկում է նաև, որ Ճանապարհային Ոստիկանության գործառույթների մեջ չմտնի քաղաքացիներին վարորդական իրավունքի տրամադրումը և ավտոմեքենաների տեխնիկական կտրոնի տրամադրումը. «Ստացվում է` մարդիկ փող են տալիս, բայց իրականում ոչ ոք էլ տեխզննում չի իրականացնում: Սա կարծես պետբյուջեն գումար լցնելու մի ձև լինի, որը միայն գումար գանձելով է ավարտվում: Իսկ եթե սա ոստիկանության վրայից վերցնեն և մեկ այլ ինստիտուտ ստեղծեն, որը կզբաղվի այդ հարցերով և միայն գումար գանձելով չսահմանափակվի, ավելի արդյունավետ կլինի»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ