24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ռեալ իրավիճակ»

Կանխատեսելի էր, որ 2016 թվականին բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ շատանալու է, քանի որ դրա մասին էին վկայում մեր երկրում գոյություն ունեցող իրողությունները և ՌԴ-ի տնտեսության վիճակը, կարծում է վերջին օրերին ՀԱԿ-ի վիրտուալ և լրատվական թիրախում հայտնված նույնանուն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Եթե Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության անկում կա, ապա այդ ամենն անմիջապես անդրադառնում է մեզ վրա: Անկախ կառավարության կանխատեսումների և ցանկությունների` ակնհայտ էր, որ չէինք կարող ունանալ այն, ինչ ակնկալում էին` հաշվի առնելով դոլար-դրամ տատանումները, տրանսֆերների 50 տոկոսի կրճատումը, պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ի տնտեսության վիճակը»,- մեկնաբանեց պատգամավորը` նշելով, որ չպետք է այդ ամենը համարել հետընթաց, պարզապես բյուջեում ուռճացված թվեր չկան, այլ բյուջեում ներկայացված է ռեալ իրավիճակը: Սպասումների առումով էլ` «թվեր չեն կրակել» : Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բոլոր նախաձեռնությունների ոխերիմ հակառակորդ Սարգսյանն այս բյուջեին «այո» է ասում:

«Ես պրագմատիկ գործիչ եմ` լավին լավ եմ ասում, վատին` վատ»,- Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով իր դեմ սկսված ՀԱԿ-ամերձ շրջանակների իրեն ուղղված հարվածները, նկատեց ՎՍԴՀԿ ատենապետը:

Այն պահին, երբ որպես ՍԴՀԿ ատենապետ Բաղրամյան 26-ում սեղմեց Սերժ Սարգսյանի ձեռքը և հայտարարեց, թե կողմ է սահմանադրական հանրաքվեին` կռահում էր արձագանքը: Գիտեր, բայց շարունակելու է. ասում է` ոչինչ իրեն չի կարող կաշկանդել, գիտի կառավարողների բացասական կողմերը, բայց սեփական փիարով չի զբաղվելու: Ամեն ինչին ամեն գնով հարվածելը չի ընդունում: Այս անգամ ՀԱԿ խմբակցության պատգամավորը կողմ է քվեարկել կառավարության բյուջեի նախագծին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ