Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում dեկտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին` հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: