23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զինված խմբավորման ղեկավարը «Եռալուրում» թաղված «Շռամ Վալերիկի» որդին է. բացառիկ մանրամասներ / ֆոտոշարք/

Երևանի Նորք-Մարաշ թաղամասի տներից մեկում զինված խմբավորման բացահայտումը տագնապ ծնեց: Ամենատարբեր գնահատականներ ու ասեկոսեներ եղան: Ոմանք  խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանին պիտակավորեցին ահաբեկիչ. ոմանք խորը շունչ քաշեցին` «Էս ինչից պրծանք», մյուսները մեղադրեցին «տղերքի գլխին սարքելու համար»:

Արթուր Վարդանյանին վերագրվող հանցանքին, անշուշտ անդրադարձ կանեն ԱԱԾ մարմիններն ու այն մարդիկ, ովքեր քիչ, թե շատ հասկանում են  ահաբեկչությունից,  կամ ճանաչել են Արցախյան ազատամարտում զոհված Վալերի Վարդանյանի` (Շռամ Վալեր) որդուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:Տրամադրված տեղեկություններով ՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զինամթերքով ու պայթուցիկներով: Խմբի պարագլուխը Իսպանիայի քաղաքացի` Արթուր Վարդանյանն էր:

Henaran.am-ին Արթուր Վարդանյանի մասին ավելի ընդգրկուն ինֆորմացիա տրամադրեց Լիբանանում ծնված և բնակվող նրա ընկերը` Մայք Մարտիկյանը.

«Արթուր Վալերիի Վարդանյանը իմ ընկերս էր, երբ Քեսաբը գրավեցինք Արթուր Լիբանան եկավ և  ես իրեն դիմավորեցի, նա Սուրիա գնաց եւ Սուրիո գեներալների հետ կապ հաստատեց իսկ հետո Լիբանան վերադարձավ միասին հայ կամավորական ջոկատ կազմեցինք և  ուղարկեցինք Լաթաքիա, մեզ  տրված զորամասը գնաց`հայ կամավորական ջոկատ կազմելու համար: Հետո Արթուրը Իսպանիայում էր, երբ վերադարձավ Լիբանան` ես նրան դիմավորեցի :

Նա Սուրիո  գեներալների  հետ կապ հաստատեց  և  հայ կամավորների հետ նույնպես , այսպիսով կարողացավ հայ կամավորական ջոկատ կազմել Լաթաքիայի  մեջ: Սուրիական պետությունը ջոկատին` «Հայոց Վահան» կոչեց,  որովհետև հայերի  փրկության համար էին եկել  Սուրիա :Ավելի ուշ`  Արթուրը  վերադարձավ Իսպանիա, որոշ խնդիրների պատճառով,  իսկ ջոկատը Հայկ Մանուկյանի հրամանատարությամբ մասնակցեց Քեսաբի ազատագրմանը»,-պատմեց Մարտիկյանը:

Նրա խոսքով` Քեսաբի  ազատագրումից հետո ջոկատի տղաները վերադարձան իրենց տները և  Արթուրի հետ կապը կտրվեց, իսկ Արթուրը «Հայոց Վահան»  անունով հասարակական կազմակերպություն ստեղծեց: Կազմակեպության նպատակն էր  կազմել հայոց պաշտպանություն` այնտեղ ուր հայ մարդը վտանգի մեջ է:

«Ցեղասպանության 100 ամյակին , Արթուրի հետ հանդիպեցի Հայաստանում : Ես մերժեցի իր նոր կազմակերպության անդամ լինել, իսկ Լիբանան վերադառնալուցս հետո` ամբողջովին կապը կտրեցի: Ինչ վերաբերվում է Արթուրի ձերբակալմանը , ցավ եմ ապրում` տեսնելով հայրենասեր երիտասարդ , որը պայքարում էր իր ազգի ապահովության համար` ահաբեկիչների  դեմ, այսօր ձերբակալուած է իբր ահաբեկիչ»:

Ի դեպ, Մայք Մարտիկյանը նշեց, որ Արթուրի հետ այցելել են նրա հոր շիրիմին, որը զոհվել է Արցախում և թաղված է Եռաբլուրում:

12346811_906227246112350_1965782806_n12346868_906227276112347_508075849_n12358221_906227539445654_1256726509_n12358450_906227509445657_1026949946_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ