Քիմ Քարդաշյանը հայտնել է նորածին որդու անունը

Դեկտեմբերի 5-ին, լույս աշխարհ է եկել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին, սակայն միայն այսօր է Քիմը հայտնել երեխայի անունը։ Զույգը որդուն անվանել է Սեյնթ, որը թարգմանաբար նշանակում է սուրբ։ Ավելի վաղ նշվում էր, որ Քիմը ցանկանում է որդուն հոր պատվին Ռոբերտ անվանել, սակայն Քանյեն չի համաձայնվել։