Զգուշացում վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Այս մասին հայտնում է ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայությունը: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 14-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ մեկ արագաչափ՝ Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկից Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկի ուղղությամբ, […]