27 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանում պետական կառավարման նոր համակարգը չի խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին. ռուս պատգամավոր

Հայաստանում պետական կառավարման ձևի փոփոխությունը չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա: Նման հայտարարւթյուն է արել ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի  ղեկավար Լեոնիդ Սլուցկին, գրում է РИА Новости:

«Հայ ժողովուրդը կողմ է քվեարկել կառավաման նոր համակարգին և սահամանդրության փոփոխությանը: Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը աջակցություն է ստացել, անգամ` ընդդիմության շատ ներկայացուցիչների կողմից, կողմ քվեների տոկոսը շատ մեծ է, իսկ թե ինչպես կդասավորվեն ուժերը  կտեսնենք մոտ ապագայում»,- ասել է նա:

Ռուս պատգամավորը չի բացառել, որ անցումը խորհրդարանական համակարգին կարող է  բերել  խորհրդարանական վաղաժամ ընտրությունների:  «Դա, իհարկե, այդ երկրի ներքին գործն է: Սակայն մի բանում համոզված եմ. սահմանադրական բարեփոխումները և կառավարման նոր ձևը չի փոխի բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ