Վարդենյաց լեռնանցքը բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Եղեգնաձորի և Մարտունու ճանապարհաշինական աշխատակիցների կատարած մեծածավալ աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: