Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հնարավոր է դեկտեմբերի վերջին հանդիպեն․ Ուորլիք

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն այս ամսվա վերջին։ դեկտեմբերի վերջին: Նման գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում: «Մենք այս ամսվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովի կազմակերպման ճանապարհին ենք»,- գրել է Ուորլիքը: