ՃՏՊ` Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել « Օպել Աստրա » մակնիշի 34 VM 177 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.) և «ՎԱԶ 21 04» մակնիշի 34 QS 024 պետհամարանիշներով (վարորդ՝ 1977 թ. ծնված Է. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «ՎԱԶ 21 04» մակնիշի վարորդ Է. Ա.-ը և ուղևոր՝ 1975 թ. ծնված Ս. Գ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Է. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևոր Ս.Գ.-ինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնի փականները: