23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դավութօղլուն պայման է դնում Հայաստանի առաջ

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում, որի ընթացքում առանձին կոչերով դիմել է Հայաստանին և Ռուսաստանին, գրում է Ermenihaber.am-ը:

Դավութօղլուն, խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, կոչով դիմել է Հայաստանին. «Մի կոչ էլ Հայաստանին եմ ուղղում: Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ թշնամական դիրքորոշում չունենք: Սակայն Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Թուրքիան ցանկանում է ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Թուրքիան երբեք կողմ չի եղել մեկուսացմանը»:

Թուրքիայի վարչապետն իր ելույթում անդրադարձել է նաև ռուս-թուրքական վերջին շրջանի լարվածությանը` ասելով, որ երկու ժողովուրդների միջև որևէ խնդիր չկա:

«Ռուս ժողովուրդը պատվավոր ժողովուրդ է և մենք նրա նկատմամբ հարգանք են տածում, սակայն բոլորը պետք է իմանան, որ թուրք ժողովուրն էլ պատվավոր ժողովուրդ է հարգանք է սպասում իր կողմից հարգված ժողովուրդներից»,- ասել է Դավութօղլուն:

Վերջինս կոչով դիմել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Եկեք դեմ առ դեմ խոսենք այս խնդրի մասին: Մի կողմ դրեք «սառը պատերազմի» ժամանակաշրջանը հիշեցնող քարոզչությունը: Մենք, որևէ մեկի սահմանը չենք խախտել, բայց մեր սահմանը խախտվել է: Եկեք միմյանց դեմ չօգտագործենք «սառը պատերազմի» ժամանակները հիշեցնող և դեռ  15 օր առաջ օրակագում չգտնված այնպիսի պնդումներ, ինչպիսին Թուրքիայի` ԻՊ-ին աջակցություն ցույց տալու մասին պնդումն է: Եթե այդպիսի պնդում կար, ապա 15 օր առաջ բերեիք օրակարգ»,- ասել է Դավութօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ